Yn.am-ը գրում է.
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների, հատկապես ԱԶԿ-ի գրանցած արդյունքը, իհարկե, զարմացրեց, կարծում եմ, ոչ միայն ինձ, այլ նաև շատ մասնագետների: Իհարկե, ընտրություններից առաջ չէր բացառվում, որ նվազագույն հնարավորություն կա, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է ստանալ այնքան ձայն, որ կառավարություն ձևավորի: Իմ վերջին ասուլիսի ընթացքում էլ շեշտել էի, որ ԱԶԿ-ի ձայները սկսել են աճել, ինչը ցույց էին տալիս տարբեր ուսումնասիրողների տվյալներն և մի շարք հետազոտական կենտրոնների հարցումները, սակայն այն, որ ոչ միայն հնարավոր կլիներ կազմել միակուսակցական կառավարություն, այլ ստանալ 49 տոկոսից ավել ձայն, առավել քան հետաքրքիր էր: Անգամ ամենահամարձակ հարցումների ընթացքում 49 տոկոսին մոտ թիվ Թուրքիայում չէր գրանցվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ