Մեծ Բրիտանիան Միջերկրական ծով փախստականների փրկության համար ևս մեկ նավ կուղարկի` դիտորդական Grace նավը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքներին պալատի միջազգային հարցերի զարգացման նախարար Ջասթին Գրինինգը, գրում է TASS-ը:
«Ես կարող եմ պալատին տեղեկացնել այն մասին, որ լինելով «Ֆրոնտեքս»-ի հետ շփման մեջ, հետագա օգնություն ցուցաբերելու հարցով, Մեծ Բրիտանիան, հինգշաբթի օրվանից ի վեր Միջերկրական ծովում նոր նավ կտեղակայի` որոնողափրկարարական աշխատանքների աջակցության համար»,- հայտնել է նախարարը:
Նրա խոսքերով` «արքայական ռազմածովային ուժերի նավերը ներկա պահին փրկել են 8 հազար ներգաղթյալների կյանք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել