Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ չի ցանկանում մարզչական գործունեությամբ զբաղվել: Այդ կերպ Զամերը պատասխանել է Խոսեպ Գվարդիոլային մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու մասին հարցին:
«Չեմ ցանկանում ասել, թե ինձ դուր չի գալիս մարզչի աշխատանքը: Սակայն այս պահին այդ հարցն անգամ քննարկման ենթակա չէ: Ես գոհ եմ իմ աշխատանքից:
«Բավարիա»-ի հետ երկարաժամկետ պայմանագիր ունեմ: Իմ ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: Ամեն ինչ ժամանակի հետ պարզ կլինի, բայց ես վստահ ասում եմ, որ չեմ ցանկանում մարզչական գործունեությամբ զբաղվել»,- tz-ը մեջբերում է Զամերի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



