Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում մշակութային կամ կրոնական որևէ կոթող բացվի՝ ի պատիվ Վրաստանի, բացմանը ժամանի Վրաստանի նախագահը՝ ներկայացնելով Վրաստան պետությունը, իսկ բացման արարողության ժամանակ ինչ-որ վրացիներ (ում ով լինելու մասին, ամենայն հավանականությամբ, հայերս որևէ պատկերացում չենք ունենալու) գան այդ վայր և սկսեն իրենց նախագահի հասցեին ինչ-որ բաներ աղաղակել... Ո՞վ կվարկաբեկվի՝ տվյալ նախագա՞հը, ազգը՞, թե՞ պետությունը... Միանգամայն հստակ կարելի է ասել, որ պետությունն ու ազգը, քանի որ այդ պահին նախագահը ներկայանում է ոչ թե որպես անձ, այլ որպես պետության և ազգի ներկայացուցիչ... Հարգելի՛ ընդդիմադիրներ, պայքարել չի նշանակում խայտառակել ինքներդ ձեզ և ամբողջ ազգին ու պետությանն էլ ձեր հետ միասին... Հուսանք, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը չի դառնա հակահայկական գործունեության դրսևորման հարթակ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/910974042306100?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել