Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Իտալիայի նախկին, երկարամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ: Իշխանությունները նրան մեղադրում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ, ըստ որի՝ Բեռլուսկոնին անօրինական կերպով հատել է Ուկրաինայի սահմանը և այցելել է Ղրիմ:
«Ազգային ճակատ» կուսակցությունը ներկայացնող Ռադայի պատգամավոր Գեորգի Լոգվինսկին հայտարարել է, որ այդ հանցանքը կատարելու համար Բեռլուսկոնիին սպառնում է 8 տարվա ազատազրկում:
Իսկ այս խառնաշփոթը սկիզբ էր առել այն ժամանակ, երբ Սիլվիո Բեռլուսկոնին մեկ ամիս առաջ իր մտերիմ ընկեր Վլադիմիր Պուտինի հետ միասին այցելել էր Ղրիմ, որտեղ նրանք զբոսնել էին Յալթայի լողափերից մեկում և ծաղիկներ էին դրել Գասֆորտ լեռան մոտ գտնվող Ղրիմի պատերազմում (1853-1856 թթ.) զոհված Սարդինական թագավորության զինվորների հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել