Image result for սահմանադրությունՍրանց երևի թվում է, որ ժողովրդի մտածող ու խելացի զանգվածն իսպառ արտագաղթել է, ու մնացել են միայն իրենք` իրենց Հերն ու նրա ծաղրածուները: Սրանց կազմակերպած քննարկումները... հրավիրվածները...
Ասում են` ընտիր սահմանադրություն է... Այսինքն թե` եթե իշխանությունն անգամ վերարտադրվի, ամենաուշը 200 տարի հետո ամեն բան լավ կլինի։
Մյուսներն էլ ասում են՝ սահմանադրությունն ահավոր վատն է, որ հինը մնա` իշխանությունը չի վերարտադրվի, ու նրանք ու նրանց սպասարկողները հաջորդ օրը կնեղանան, ու իրենց ռեալ մեծամասնությունը, մեզ թողնելով, կհեռանան։ Այսինքն թե` չեն մտածում, որ քաղցկեղի մի մետոստազին չի կարող մեկ ուրիշը փոխարինել։
Ու էսպես, էքստազի մեջ ընկած, հրավիրվում են ռեյթինգային քննարկումների, բզբզում.... իմիտացիան ապահովում... Տարտակալած բառակապակցություններ ասում... Բովանդակային քննարկումներ անցկացնում... Արա, ինչ բովանդակային քննարկում եք անում, եթե կոնկրետ մի հոդվածի մի կետի շուրջ տալիս եք ուղղահայացորեն տարբեր բացատրություններ: Ո՞նց կարելի է կրկնակի հյուր հրավիրել նույն մարդկանց, ովքեր երեկ մեկ այլ հեռուստածրագրում նույն թեմայով նույն հարցին տվել են նույն պատասխանն ու բացարձակ չեն գոհացրել կամ համոզել հեռուստադիտողին: Երեկ էլ մի նման շոու դիտեցի, որի վերջում մշտական հյուրը թվացյալ քննարկումների ազատության հաղորդավարի բնորոշումն իմիտացիա անվանեց, բայց մեկ ակնթարթ հետո, երբ հաղորդավարը սաստեց, անմիջապես ինքն իրեն ուղղեց ու ասեց, որ դա տվյալ ծրագրին չէր վերաբերում: Բա ո՞ր մեկին էր վերաբերում՝ երեկվա հյուր գնացածի՞դ, թե՞ առաջին օրվա: Տո հա, իմիտացիա է ու անտաղանդ իմիտացիա: Այնքան անտաղանդ, որ ողջ ծրագիրը դիտելուց հետո որևէ մեկն այդպես էլ չի ստանում իրեն հուզող հարցի պատասխանը: Մեկ ժամ շարունակ ով ինչ գիտի՝ գոռում է` ու ապահովում ձեր բովանդակային քննարկման տնազը:
Քարոզչամեքենան Մերսեդեսից վերածվում է Զապորոժեցի: Չնայած մեծ հաշվով էս էլ ա մեզ շատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել