Ասում է՝ սա անթույլատրելի է...
Այսինքն, Դուք թույլատրել եք, որ կրակեն միայն հայ զինվորի վրա՞ ու միշտ Ձեր բացակայության ժամանա՞կ, որ ասեք՝ պարզ չի, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը... Հիմա թուրքը կարգը խախտել է և Ձեր ներկայությամբ էլ է՞ կրակել, թե՞ Դուք երկնքից կաթած եք, սուրբ հրեշտակ եք, միստր Ուորլիք, երբ բարեհաճում եք ներկայանալ՝ թնդանոթները պիտի լռե՞ն... կամ էլ, գուցե, քո գլուխը թա՞նկ է մեր զինվորի կյանքից...
Էդ սաղ հեչ.. էսքան դերասանությունն ո՞ւմ էր պետք՝ կրակոց կազմակերպել, հուզիչ բացականչություններ անել... Ախր մենք Ձեր պրիմիտիվ սցենարներն արդեն անգիր ենք արել...
Այ էդ «անթույլատրելի» կրակոցներից հետո կսպասենք խաղաղապահների «ներմուծման» պահանջի մասին քո սրտակեղեք հայտարարությանը....
ՀԳ. էս ոչխարներն էլ կրակել չսովորեցին էդպես էլ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1149758278386911
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել