Replik.am-ը գրում է.

Իրաքում Սադամ Հուսեյնի, Լիբիայիում Մուամար Քադաֆիի իշխանության պահպանման դեպքում իրավիճակն աշխարհում և մասնավորապես Մերձավոր Արևելքում ավելի կայուն կլիներ: Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է 2016 թվականին մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:

CNN-ի հետ հարցազրույցում Թրամփը նշել է, որ Նահանգները և դաշնակիցները Հուսեյնին և Քադաֆիին տապալելով միայն ավելացրեցին ապակայունության աստիճանը և Իրաքն ու Լիբիան դարձրեցին ահաբեկչության որջ:

«Իրաքում ոչ մի ահաբեկիչ չկար: Սադամ Հուսեյնն անհապաղ կոչնչացներ նրանց: Իսկ այժմ Իրաքը նմանվում է ահաբեկիչների համալսարանի: Ես չեմ ասում, թե նա լավ տղա էր, սակայն նրա օրոք Իրաքն ավելի լավ տեղ էր: Այժմ ոչ Իրաքը, ոչ էլ Սիրիան գրեթե գոյություն չունեն, ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել