Panorama.am-ը գրում է.
Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ՀՀ Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Դեմ քվեարկեց 63 պատգամավոր, կողմ՝ 42, ձեռնպահ՝ 5 և որոշումը չընդունվեց:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ բազմիցս բարձրացվել է այն հարցը, որ ID քարտերով քաղաքացին իրավունք չունի մասնակցել ընտրությանը, քանի որ դրանց վրա չկա դրոշմակնիք ու բնակարանային հաշվառում:
«Հայտնի է, որ 500 հազար անձ ունի ID քարտ: Ստացվում է այնպես, որ մենք պետք է խնդիրը լուծեինք և փորձ կատարեինք, որպեսզի ID քարտերով ընտրություններ տեղի չունենային կամ գտնեինք լավագույն լուծումը, բայց գտնվել է ամենակարճ ճանապարհը: Քաղաքական մեծամասնությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով երկու օրենքներում կատարում է փոփոխություններ, դրանց համաձայն՝ նույնականացման քարտը ծառայում է որպես անձը հաստատող փաստաթուղթ, և ID քարտ ունեցողների համար պարտադիր չէ ոչ դրոշմակնիքը, ոչ էլ բնակության վայրը: Սա լուծում չէ»,- ասաց Հ.Բիշարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



