Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով հարավարևելյան Գազիանթեփ նահանգի Հասան Կալյունչի անվան համալսարանում, քննադատել է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Միացյալ Նահանգներին, իրենց վարած քաղաքականության համար Սիրիայում: Եթե Ռուսաստանին մեղադրում է ռազմական գործողություններ իրականացնելու մեջ, ապա ԱՄՆ-ին մեղադրում է , որ ԱՄՆ-ն հայտվել է դիտորդի դերում և զինում է PYD-ին: Ըստ Էրդողանի ՌԴ-ն և ԱՄՆ-ն շուտով արաբական աշխարհում կստեղծեն կատարյալ քաոս:
Էրդողանը նաև խիստ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Մոսկովյան հանդիպման մասին: Խիստ քննադատության է ենթարկել նաև ԱՄՆ-ին այն փաստի համար, որ Վաշինգտոնը ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցությանը (PYD), որին Անկարան պահանջում է միջազգայնորեն ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:
«Ես պարզ ասում եմ, որ PYD -ն ահաբեկչական կազմակերպություն է , բայց նրանք ասում են՝ ոչ, սա մի քաղաքական կազմակերպություն է, որը զբաղվում է միայն քաղաքականությամբ: Ես ԱՄՆ-ին ապացուցել եմ, որ նրանք Հյուսիսային Իրաքում աջակցում են PKK-ին , նույնիսկ ունեն 1400 անդամ PKK-ից: Երկրները, որոնք հավակնում են լինել Թուրքիայի գործընկերները, այսօր շարժվում են բոլորովին այլ ուղղությամբ, նույնիսկ կարելի է ասել Թուրքիային հակառակ ուղղությամբ:Որտեղի՞ց սրանց (PKK,PYD) զենք:Մենք հիանալի գիտենք, որ հենց Ռուսաստանն ու Ամերիկան են զենք մատակարարում սրանց և ես բացեիբաց ասել եմ սրա մասին: », - ասել է Էրդողանը:
Անկարայի և Վաշինգտոնի կապերը ավելի լարվեցին վերջին շաբաթվա ընթացքում, քանի որ Անկարան ստացել է ստույգ տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ-ն PYD-ին մատակարարում է ռազմամթերք:
«Թուրքիան չի գնա «զոհաբերությանը» և հաստատ չի լինի Հյուսիսային Սիրիա ՝ ինչ որ քրդական ինքանավարությունով: Թուրքիան թույլ չի տա այդ երկրներին, որ սատար կանգնեն Սիրիային, քանի որ Սիրաիայի ներկայիս վարչակարգը սպառնալիք է Թուրքիայի համար: Մենք չենք ասի « այո » այդ սպառնալիքին:Պահանջում ենք կամ կոնկրետ գործողություններ (Ասադի վարչակազմին վերացնել), կամ այս խնդիրը կդառնա ամբողջ աշխարհի համար խնդիր:
Համաշխարհային տերությունները չեն ուզում հասկանալ, որ անհրաժետ է ստեղծել անվտանգության գոտի և օդային փակ տարածք Սիրիայում: Նրանց նպատակն է բաժանել Թուրքիան: Դա նրանց (ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա ) երբեք չի հաջողվի և վաղ թե ուշ Թուրքիայի հետ հաշվի կնստնեն և կընդունեն մեր տեսակետները, հակառակ դեպքում, մենք ինքներս կձեռնարկենք քայելեր Թուրքիայի ազգային շահը պահպանելու համար»,- եզրափակել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել