Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցության «Այո»-ի կենտրոնական շտաբում այսօր կայացել է առաջին նիստը, որը վարել է շտաբի ղեկավար, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը, նիստին ըստ ոլորտային աշխատանքների նշանակվել են պատասխանատուներ ու տեղակալներ:
Մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվել է շտաբի պետի տեղակալի պաշտոնում, ինչպես նաև նրան է վստահվել քարոզչական աշխատանքների պատասխանատվությունը:
Մյուս տեղակալներն են՝ Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովսեփյանը, Արմեն Երիցյանը, Լևոն Յոլյանը և Վահրամ Բաղդասարյանը: Շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը:
Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ նիստին կազմվել է ընթացիկ աշխատանքները կազմակերպելու ժամանակացույցը:



