Կյանքը ցույց տվեց, որ վերջին 100 տարվա ընթացքում ընդհանրապես, իսկ վերջին 20 տարում մասնավորապես, հայ գիրքն իսպառ դուրս մղվեց շուկայական, ապրանքա-դրամական հարաբերությունների ոլորտից, իսկ գրախանութները դարձան ընդամենը գրքերի գերեզմանոցներ: Պատճառները բազմաթիվ են: 1) Գրքի առևտրի կազմակերպիչները կիլոմետրերով հեռու են իրենց բռնած գործից: Չեն փայլում ինտելեկտուալ որակներով, բացարձակապես չեն պատկերացնում գրավաճառության առանձնահատկությունը։ 2) Հայ տպագիր մամուլը բացարձակապես կտրված է ընթերցող հասարակությունից. օրինակ՝ մերժում են արժեքավոր գրական կամ հրապարակախոսական գործերը, սակայն տպագրում են գորշ ու անհամ գրություններ՝ դրանց միջակ հեղինակների վճարած գումարների դիմաց: Եթե գրական թերթը կամ հանդեսը հեղինակներին հոնորար չի վճարում, այլ, ընդհակառակը՝ հեղինակներից է փող վերցնում նյութը տպելու համար, ապա խոսք լինել չի կարող նորմալ գրականության մասին: Նույնն է, թե Շիրազը կամ Համո Սահյանը փող տային խմբագիրներին, որ տպագրեն։ Կասեք՝ ո՞ւր են հիմա Շիրազներ ու Սահյաններ։ Իսկ ես կասեմ. տվեք տարրական պայմաններ և հնարավորություն, և նրանք ի հայտ կգան՝ գուցե ավելի փայծառ փայլով !! Տաղանդավոր գրողներն օդից չեն գալիս, նրանք ծնվում են բարենպաստ գրական միջավայրում: 3) Ժամանակակից հայ գրողն ամենաողբերգական կերպարն է մեր իրականության մեջ՝ մի պարզ պատճառով. նա չի կարող գոյատևել իր պրոֆեսիոնալ աշխատանքով: Մինչդեռ 150 տարի առաջ կարող էր. Թումանյանը կարող էր բազմանդամ ընտանիք պահել, լինելով ազատ ստեղծագործող, Րաֆֆին կարող էր՝ առավոտից-իրիկուն գրելով և հրատարակելով իր ծավալուն վեպերը, դե Իսահակյանի և Դեմիրճյանի մասին էլ չխոսենք: Այսօրվա հայ հասարակությունը կարծես թե մի գլխավոր նպատակ ունի. ամեն կերպ շնչահեղձ անել, ոչնչացնել իր գրագետներին՝ իրական, թե պոտենցիալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել