Վերջապես ե՞րբ ենք սկսելու խոսել փաստերով: Ե՞րբ ենք դադարելու ստելը և մեղադրել դիմացինին սեփական պատրանքներով՝ չունենալով ոչ մի փաստ: Այս երևույթը կքայքայի մեր ապագան, մեր ասելով ի նկատի ունեմ երիտասարդությանը, ովքեր ապրելու են այս երկրում: Ամեն օր լսում և կարդում ենք ելույթներ, հայտարարություններ, բանավեճեր, որոնք կառուցված են բացարձակ ստի հիման վրա: Այդ անձինք փորձում են տարբեր հմտություններով ազդել մարդկանց վրա և ստանալ նրանց ձայնը: Սա նորմալ քաղաքական պայքար կհամարվեր, եթե սուտը ունենար իր չափը և սահմանը: Բոլոր երկրներում էլ կա այդ սուտը, բայց ոչ այսքան շատ: Այնքան են աղավաղել և աղավաղվել, որ արդեն մոռացել են, թե ինչի համար են ձայն ստանալու: Այս երևույթը փաստում է այն մասին, որ նման մարդիկ ամեն գնով փորձում են ստանալ իրենց երազանքի «աթոռը», որը թույլ կտա նրանց ապահովել իրենց և իրենց ընտանիքի կյանքը ժողովրդի հաշվին: Ինչևէ, ասածս այն է, որ խոսեք փաստերով, ներկայացրեք ծրագրեր, որը կառուցված չէ ինչպես երազանք և իրատեսական է: Հասկացեք՝ ձեր ամեն մի արտաբերած սուտը վնասում է մեր և մեր երկրի ապագան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել