Tert.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Ռուսաստան ու բանակցություններ վարել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սիրիացի առաջնորդի ու Ռուսաստանի նախագահի բանակցությունները կայացել են նեղ և ընդլայնված կազմերով՝ ՌԴ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, գրում է gazeta.ru-ն։
«Բանակցությունները բավական երկար են տևել, իսկ դրանց թեմատիկան՝ բավական հագեցած»,-նշել է Պեսկովը:
Սիրիայի նախագահը Մոսկվա այցի ընթացքում Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սիրիայում տիրող վիճակի ու կառավարական զորքի պլանների մասին։
«Վլադիմիր Պուտինը սիրիացի գործընկերոջից տեղեկացել է Սիրիայում գործերի վիճակի ու հետագա պլանների մասին»,-ասել է Պեսկովը։
Այսօր հայտնի է դարձել, որ Ասադը նախօրեին աշխատանքային այցով այցելել է Ռուսաստան։



