Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հաստատել է այն լուրը, որ Թբիլիսին որոշել է գազ գնել նաև ռուսական «Գազպրոմից»... Վրաստանի փոխվարչապետը կոչ է արել չքաղաքականացնել այս գործարքը և հիշեցրել է, որ նույնիսկ 2008 թ-ից հետո էլ Վրաստանի տարածքով Հայաստան գազ մատակարարելու դիմաց Թբիլիսին գազ է ստացել ՌԴ-ից... Բացի դրանից, Կ.Կալաձեն ասել է, որ Վրաստանը չէր գնա «Գազպրոմի» հետ բանակցությունների, եթե Ադրբեջանը կարողանար բավարարել Վրաստանի գազի պահանջարքը... Կ.Կալաձեն «Միացյալ Ազգային շարժման» ներկայացուցիչներին, ովքեր Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի կողմակիցներն են և խիստ քննադատության են ենթարկում գործող իշխանություններին ՌԴ-ից գազ գնելու որոշման համար, ակնարկել է, որ հիմա Ադրբեջանը ՉԻ ԿԱՐՈՂ ապահովել ՍԵՓԱԿԱՆ գազի պահանջարկը և ստիպված նույն «Գազպրոմից» է գազ գնում... Ո՞նց կարող է նա ապահովել Վրաստանի պահանջարկը... Այսպիսով, կարելի է ասել, որ Վրաստանը հետզհետե ձերբազատվում է թուրք-ազերիական տանդեմի տոտալ վերահսկողությունից, որում հայտնվեց երկրի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի ՋԱՆՔԵՐԻ շնորհիվ... 2008 թ-ից հետո Վրաստանում տանուտեր են իրենց զգում սուննի և շիա թուրքերը... Գազային «ստրկությունից» ձերբազատվելով՝ Վրաստանը կկարողանա ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարել... Հենց սա է հիստերիայի մեջ գցել Ի.Ալիևին, որին հոկտեմբերի 10-ին այցելել էր Վրաստանի վարչապետ Ի.Ղարիբաշվիլին... Իսկ հոկտեմբերի 15-ին Թբիլիսի էին այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Ա.Շարիֆովը և «Ադրբեջանի երկաթուղիների» տնօրեն Ջ.Ղուրբանովը... Համոզված եմ, որ քննարկվել են ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության հարցերն, ինչպես դա ներկայացնում են ազերիական և վրացական ԶԼՄ-ները, այլ հենց ԳԱԶԱՅԻՆ հարցը, որն ավելի մեծ նշանակություն ունի Թբիլիսիի համար, քան այդ երկաթգիծը... Ինչպես երևում է, մինչ այժմ Բաքվին չի հաջողվել համոզել վրացիներին «չդավաճանել» ազերիներին, և վերջնական պարզաբանման համար Թբիլիսի է մեկնելու ապշերոնյան սուլթանը... Իսկ մինչ այդ Վրաստանում ակտիվացել են այն քաղաքական և հասարակական գործիչները, որոնք սերտ կապերի մեջ են Բաքվի և Անկարայի հետ և սնվում են Ալիևի և Էրդողանի ձեռքերից... Օրինակ՝ Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ Իրակլի Ալասանիան և այլն... Այս ընթացքում Մոսկվան չի արձագանքում Բաքվի և Թբիլիսիի միջև ընթացող «գազային պատերազմին»... ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինն ու «Գազպրոմի» նախագահ Ա.Միլերը լուռ անում են իրենց գործը, որը, հուսով եմ, հաջողությամբ կպսակվի...
Հ.Գ. Վրաստանի ազատագրումը թուրք-ազերիական տանդեմից լիովին համընկնում է հայ ժողովրդի և ՀՀ շահերին...



