Դուք թքիք, տղե՛րք…
2008-ից մինչ օրս էդպես էլ չհասկացաք, որ լևոնզուրաբյաններն ու ստեփանդեմիրճյաններն ի զորու չեն համախմբել հասարակությանն ու շոշափելի արդյունք գրանցել:
Դուք էդպես էլ չհասկացաք, որ պարտվածին, վարկաբեկվածին ճանապարհել ու դաշտում նոր դեմքեր բերել ա պետք, որոնց կվստահի ժողովուրդը։
Դուք էդպես էլ չհասկացաք, որ, աջուձախ դավաճանի ու հաճախորդի պիտակ բաժանելով, ինքներդ քանդեցիք ձեր «տունը»: Դուք էդպես էլ չհասկացաք, որ հենց ձեր սխալ ռազմավարության հետևանքով վարի տվիք հզոր ռեսուրսը՝ մնալով մի պազիկ համակիրի հույսին:
Դուք էդպես էլ չհասկացաք, որ ձեր քաղաքագիտական վերլուծությունները քոռ կոպեկի արժեք չունեն, դուք ինքնավարկաբեկվեցիք ու թուլացաք հենց ձե՛ր սխալ հաշվարկների ու անհեռատեսության հետևանքով:
Դուք երիցս թքիք, տղե՛րք, որովհետև դուք տենց էլ չկարողացաք սխալն ու պրոբլեմը ձեր մեջ փնտրելու քաջություն ունենալ ու փրկել էն փոքրիկ բեկորը, որը դեռ հնարավոր էր փրկել…
Զուրաբյանի ղեկավարությամբ էդ կառույցը «ոչ»-ի շտաբից ՀԱԿ-ի հուղարկավորության հանձնաժողովի ա վերածվելու, կտեսնեք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել