Մի անգամ գրել եմ և էլի կգրեմ այս միտքը:
Հայ ժողովդրի պատմության ուսումնասիրումը իմ համար դառել է բացարձակ անիմաստ գործ:
Ինչու՞ կործանվեց պետությունը, ինչու՞ եղավ ցեղասպանությունը, ինչպե՞ս եղավ այն մի կոտորածը, ինչու՞ 300 հազար քառ. կմ.-ից իր բազմամիլիոն բնակչությամբ մնաց այս մի բուռը, և այլն և այլն: Մի թե պարզ չի՞:
Որովհետև այ այսպիսի վերնախավ ենք ունեցել ու անընդհատ ծնում՝ Գետադարձեր, Ֆրանգյուլներ, Շմայսներ և այլն: Հենց այսպիսինն էին. ագահ ու տգետ, ողորմելի ոչնչություններ, չնայած կաթողիկոս, իշխան, աղա ու ամիրա տիտղոսներ էին կրում: Ոչինչ չի փոխվել:
Ճիշտ է պարբերաբար այդ մեծահարուստներին մոռթել են ընտանյոք հանդերձ, և ունեզրկել, բայց ամեն մի հաջորդ հարուստ մեզանում նույն տեսակն է վերարտադրել, առանց փոփոխությունների:
«Պարլե ֆրանսե պարոն Բաղդասար» և «արա-ախպեր» մեջների տեսականին ոչինչ չի փոխել: Նույն ձևով կործանել են երկիրը ու նույն ձևով կամ փախել են, կամ մոռթվել: Եվ նույն ձևով վերարտադրվում են:
Տեսակն է չարչի, ոչ թե կշատրի կամ բրահման: Միայն կրպակապան, դախլչի, դուքյանչի, որը իր հանրային՝ վերնախավի կարգավիճակը ընդամենը առել է փողով, կամ ուղղակի գողացել: Եվ ոչ թե վաստակել իր ծառայություններով ընդհանուրի համար:
Սրանք գողացված փողով են առել: Եվ մեկ է՝ իրենց գողացված ունեցվածքի նման իրենց վերնախավի կարգավիճակը գողացված է, և կրկին որոնում են մեկին, որ այդ գողոնը օրինականացնի, լեգիտիմացնի:
Սեփական ժողովդրի ներսում էլ կարան լեգիտիմաացնել, բայց պիտի փող ծախսեն, համակարգը փոխեն, սոցիալական վերելակի դուռ բացեն շատերի համար:
Չեն ուզում փող ծախսել ու սոցիալական վերելակը վերականգնեն:
Իսկ քաղաքական կավատությամբ՝ ազգային շահերով վճարելը իրենց ձեռք է տալիս: Ավելի եժան է նստըմ:
Շատ պարզ սխեմա է գործել ու գործում է: Քանի դեռ դրսում կարան իշխելու ярлык ստանան՝ ներսում փոփոխությունների չեն գնա:
ՀԳ
Տեխնոլոգիական մի նկատառում. եթե դրսում մեր կավատ վերնախավի առևտրի հնարավորությունները փակվեն, ապա ստիպված են լինելու լեգիտիմությունը ներսում որոնել: Եվ ոչ թե դրսերին առաջարկներ անել, թե մենք ավելի եժանով կծախենք հայկական շահերը, մեզ տվեք լեգիտիմություն:
Սա էլ է շատ պարզ սխեմա, որը արդեն մենք չենք անում:
ՀՀԳ
Բացի այս իմ գրառման հերոսներից աշխարհում և Հայաստանում էլի լիքը լավ և վատ բաներ կան, որոնց մասին և դավադրաբար այստեղ չեմ գրել: Բայց պարտավորվում եմ հաջորդ գրառումներում գրեմ:ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ http://hayk-balanyan.livejournal.com/99558.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել