Կապիտալիստական ներկայիս աշխարհում, որտեղ փողը բարձրագույն արժեք է, բնական է, որ փող ունեցողները ձգտելու են ձեռք գցել քաղաքական իշխանությանը: Այս առումով բնական պրոցես է արաաբրահամյանների մուտքը քաղաքականություն (չենք դիտարկում այլ նպատակներով, ստիպված քաղաքականություն մուտք գործելու դեպքերը), սակայն սխալը կայանում է նրանում, որ նման մարդիկ ապրելով մեկ այլ՝ քաղաքականությունից դուրս աշխարհում, մուտք են գործում մեկ այլ աշխարհ, որտեղ անկախ նրանից, թե քանի տասնյակ քսուներ են գովերգում մտքերիդ խոյանքները և հագցնում արքայական ծիրանին, ուզես, թե չուզես ունենում ես նորածնի կարգավիճակ: Ուստի այս էտապն անցած երկրներում նման մարդիկ հանդես են գալիս կուսակցության Պաատվավոր նախագահի կարգավիճակով, իսկ կուսակցության նախագահի կարգավիճակով հանդես են գալիս այդ աշխարհում հասունացածները, ովքեր պաշտպանում են Պատվավոր նախագահի քաղաքական նպատակները, հանդես գալիս նրա անունից, քաղաքական թիմով կատարում ակտիվ գործունեություն՝ կատարելով նաև քողարկող, պաշտպանական և քաղաքական թիկնապահության դեր, Պատվավոր (հիմնադիր և այլն...) նախագահի համար:
Այս բանը ի տարբերություն առաջինների՝ գիտակցում են իշխանությունները և հենց սրանով պետք է բացատրել 2012թ Վարդան Ոսկանյանին ԲՀԿ-ից լիկվիդացնելու հաջող ձեռնարկը, որը ստիպեց Գագիկ Ծառուկյանին մուտք գործել մեկ այլ աշխարհ նորածնի կարգավիճակով, չնայած որ մինչ այդ էլ այս պարզ ճշմարտությունը ԲՀԿ-ում չէր կիրառվում:
Այժմ Արա Աբրահամյանը կարծես մեկնարկել է միևնույն սխալ ճանապարհով, որը կարժանանացնի նրան ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճակատագրին, եթե ժամանակին չկիրառվի վերը նշված մեթոդը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/720149514782511
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել