2013 թ.-ից ի վեր Ադրբեջանը դասվում է կրոնական ազատությունների հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրների շարքին, որտեղ խախտվում են ոչ միայն մահմեդականների, այլև այլ դավանանքների ներկայացուցիչների իրավունքները: Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հանձնաժողովի կողմից հրապարակված այս տարվա զեկույցում՝ որպես կրոնական ազատությունների խախտման օրինակ, նշված է նաև, որ Բաքվում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որը տարիներ առաջ առգրավվել էր հայերից, այսօր օգտագործվում է որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պահոց:
Հ.Գ. Ջոն Քերին քննադատության է ենթարկել կրոնական ազատությունները սահմանափակող իշխանություններին՝ նշելով, որ դրա արդյունքում ծայրահեղականություն է առաջանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1097556776951504?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել