Դե, որձի մասին գրել էի այսօր։
Սա էլ հայ տղամարդ չի, ում մասին ուզում եմ գրել, բայց` ..ըըը... ոնց ասեմ՞՞ Պլոճիկ ունի։
Սարկոզիի մասին եմ ասում։
Էս մարդը հետաքրքիր է ոչ թե որպես հայ սիրող կամ չսիրող, այլ որ` սիրում է իրեն ու երևի Ֆրանսիան էլ։
Ունի իր խաղը։
Ու դրան Ֆրանսիային էլ է խաղացնում։
Ռիսկ կա խաղի մեջ։
Դեմք ունի։
Մինչև Եվրոպան ներգաղթի հարցրերն է ծամում, սա դեմ է գնում եվրապական «հանրությանը». Թե` կամ վերանայեք ներգաղթի մասին ձեր հայացքներն ու օրենքները, կամ ես ու Ֆրանսիաս դուրս ենք գալիս Շենգենյան համաձայնագրից։
Քայլ է անում։
Միայնակ։
Ով Եվրոպային դեմ է, սովոր ենք նրան ԱՄՆ-ական համարել։
Բայց սա` չէ։
Մի խոսքով։
Գովում եմ։
Մի անգամ էլ եմ ֆրանսիացի տղմարդկանց գովել. Երբ նկատեցի, որ ֆրանսուհիները այնքան էլ չեն դիմում պլաստիկ վիրահատությունների։ Լիքը սիրուն դերասանուհիներ հանգիստ ծերանում են, առանց վախենալու...
Գեղեցիկի համար դժվար է փոխվելը։
Կամ էլ` ինքնաբավ պիտի լինի։
Իսկ ինչ կանացի ինքնաբավություն` առանց տղամարդու ՞՞՞
Էս էլ սենց։