Արդեն մի քանի հրապարակումներով անդրադարձել եմ այն հարձակումներին և ստահոդ լուրերին, որոնք տարածվում են «Հայկական վերածնունդ»-ի, ՕԵԿ-ի և նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հասցեին: Ճիշտ է, որևէ նմանատիպ հրապարակում չի վրիպել մեր աչքից, և բոլորին տրվել է արժանի պատասխան: Սա չի նշանակում, որ պատվիրատուները կդադարեցնեն նման հարձակումները, ավելին՝ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում: Չսահմանափակվելով լրատվական կեղծ հոդվածների գրոհով՝ նույն պատվիրատուներն այսօր հիշել էին իրենց վաղեմի «գործիք» թրաշով թեկնածուին (վստահ եմ, եթե գրեի Արամ Հարությունյան, միանգամից չէիք հասկանա՝ ում մասին է խոսքը), այն թեկնածուին, ում անգամ իր ընտանիքի անդամները ձայն չէին տվել, բայց, չգիտես ինչի, սույն թրաշամանուկն իրեն իրավունք է վերապահել վայրահաչելու Արթուր Բաղդասարյանի հասցեին: Զարմանալ կարելի է պարզապես մարդկանց ստորաքարշության վրա: Կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել թրաշամանուկին, որ ինքն այն անձն է, ում անգամ իր ընտանիքի բոլոր անդամները ձայն չեն տվել, այն «գործիքն» է, որի ասուլիսին ոչ մի լրագրող չէր գնացել: Այսքանից հետո էլ ի՞նչ բարոյական իրավունք ունես բերանդ բացելու, թրաշով թեկնածու։



