Մեղսունակության հետ ակնհայտ խնդիր ունեցող մեծամիտ պոռոտախոսը լավ չի ընկալել սահմանադրաիրավական այն նորմը, ըստ որի պատգամավորը պետք է առաջնորդվի իր խղճով և համոզմունքներով: Իսկ այս պարագայում առավել քան վստահ եմ, որ նա անվերապահորեն մնացել է իր ամպլուայի մեջ՝ վերստին ստի միջոցով գունավորելով իր քաղաքական կյանքը։ Չի բացառվում, որ քաղաքական տկարամտությունը լրջագույնս համատեղվում է լյովիկ զուրաբյանի կերպարի հետ: Իսկ տկարամտությամբ տառապող հիվանդների ուղեղում (իսկ որ լյովիկը հենց այդպիսինն է արդեն ակնհայտ է) կուտակվում է մեծ քանակությամբ բետա-ամիլոիդային սպիտակուց, ինչը հանգեցնում է հիշողության կորստի։ Առողջ մարդկանց մոտ դրանք ուղեղից անջատվում են արյունատար համակարգի միջոցով, իսկ նրանք, ովքեր տառապում են դեմենցիայից (տկարամտություն)՝ ոչ։ Մասնագետները պարզաբանում են, որ տկարամտությամբ տառապող մարդկանց արյունատար անոթները փոքր-ինչ փոխված, դեֆորմացված են, ինչի համար էլ ուղեղը չի մաքրվել սպիտակուցից։ Համոզված եմ, որ նման բացահայտումը կօգնի տկարամտությունից տառապող լյովիկին:
Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին լյովիկ զուրաբյանի զառանցանք-հայտարարությունը հենց տկարամտության հարթությունից է: Ապագայում իրավապահ մարմիններն այդ մասին կբարձրաձայնեն: Իսկ ի՞նչ եք կարծում, եթե ունենար նման ապացուցողական փաստեր, լռելու էր: Իհարկե՝ ոչ: Հիմա նա իր շուրջն էր հավաքել աշխարահռչակ լրատվության միջոցներին և դարձել էր աշխարհի թիվ մեկ սոխակը: Նմանատիպ տկարամիտներն ամեն կերպ փորձում են վարկաբեկել ոչ միայն սահմանադրական գործընթացները, այլև այն անձանց և կազմակերպություններին, ովքեր դրական են արձագանքել այդ փոփոխություններին:
Կարծում եմ՝ տկարամիտ լյովիկին պետք չի լուրջ վերաբերվել: Նա վաղուց հերթագրվել է քաղաքական դիահերձարանում և առնվազն մեկ-երկու տարի հետո համալրելու է մոռացության մատնված քաղաքական հանգուցյալների շարքը: Ամենայն հավանականությամբ տկարամիտ լյովիկի քաղաքական աճյունը կթաղվի Նուբարաշենում, բայց ոչ թե գերազմանատանը, այլ աղբանոցում:
Հ.Գ. Իրավապահ մարմինները հետևողական պետք է բացահայտեն լյովիկի հայտարարության բովանդակությունը: Հեռու չէ, այն օրը, երբ նա բարձրաձայն լացելու է, թե իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում: Լյովիկին հիշեցնեմ, որ իր հայտարարությունը բնավ էլ քաղաքական հայտարարություն չէ, այլ հանցագործության մասին հաղորդում է, որին պետք է տրվեր իրավական ընթացքը: Ինչ և արվել է: