www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Առավոտյան, ուղարկելով երիտասարդ մրջյուններին առաջին անգամ ուտելիք հայթայթելու, ծեր մրջյունն ասաց նրանց.
- Այսօր Դուք գնալու եք կեր փնտրելու մեր համայնքի համար, և ես կուզեմ ձեզ տալ ամենակարևոր խորհուրդը՝ թե որտեղ գտնեք համեղ կերակուր: Գնալ այնտեղ, որ աչքերդ են կտրում. սխալ է: Դուք պետք է ուղենիշ ընտրեք: Որպես ուղենիշ ձեզ կարող են ծառայել մեր ամենատարբեր հարևանները:
- Ես գիտեմ, – ասաց մրջյուններից մեկը: - Ամեն առավոտ ես տեսնում եմ, թե ինչպես է մի գեր բզեզ գնում դեպի արևմուտք, այ նրա հետևից էլ երևի պետք է գնալ:
- Որդիս, դու խորապես սխալվում ես: Եթե դու գնաս բզեզի հեևից, ապա կհասնես գոմաղբի, իսկ այ եթե գնաս մեղվի ետևից, ապա կհասնես մեղրի:
Ջիրոլամո դա Կարպի «Ֆորտունան և Համբերությունը» 1541
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել