Ընտրություններում թերացումներն ինձ համար նորություն չէին ցավոք, բայց որ վերջին ընտրություններին հաջորդեց «աներձագապետություն» մակդիրի ակտիվ շրջանառությունը ընդդիմադիր թևի կողմից հատկապես, ինձ համար ծիծաղելի նորություն էր... էստեղ են ասում` ձեր աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքից փուշ մի հանեք... Չենք մոռացել, որ երբ իշխանությունը ձեր ձեռքում էր, ամեն բան նույնն էր` խծբ-սկզբունքով էր արվում ամեն բան-խնամի-ծանոթ-բարեկամ, ու էդ խնամիական կապերով մինչև վերջերս ուս ուսի պայքարում էիք աթոռ հետ բերելու համար` զորօրինակ` Շահնազարյան Դավիթն ու Լևոն Տեր-Պետրոսյանը` ցուցակի առաջին համարը Լ. Տ. Պ. -ն էր, 12-ը` Դ. Շ.-ը` երևի Աստվածաշնչյան 12-ի խորհուրդով էին ընտրել թվեր :) , կամ Ջհանգիրյան - Սուքիասյա Խաչիկ կոմբինացիան... Հետո Սուքիասյան Խաչիկի պասը` իր եղբորը Սարիբեկին 9-րդ ընտրատարածքում...
Հիմա հաջորդը` խորհուրդ չեմ տա շարժել էդ խնամիական կապերի թեման, որովհետև շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն. ինչպես կասեր տատս, մեկի պոչը մյուսի տակն է` զորօրինակ ցայսօր ընդդիմադիր թևի մի շարք ներկայացուցիչների փեսաներ այն պետական համակարգի աշխատակիցներն են, որը քարկոծում են իրենց աներ-հայրիկները... Կարծեմ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է չէ՞ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյա Անրի Վարդանյանը... Էնպես որ ... հանգիստ զբաղվեք ձեր քաղաքականությամբ, թե չէ որ «խորանանք», բոլորս բոլորին բարեկամ ենք դուրս գալու :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: