Մենակ կատարյալ ապուշը կարողա պնդել, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին և ինքը կարող է փաստեր ներկայացնել: Թե ինչ փաստերի մասին է խոսքը, գիտի միայն ինքը՝ Լևոն Զուրաբյանը, ուրիշ ոչ ոք: Հերթական տխմար հայտարարությամբ սույն ընդդիմադիրը մեծ լավություն արեց իշխանությանը, հիմա վերջիններս կարող են օրինակներով ցույց տալ եվրոպացի գործընկներին, թե անադեկվատ ընդդիմությունը հիմա էլ փորձագիտական խմբին է մեղադրում կաշառակերության մեջ: Կասկած չունեմ, որ որևէ փաստ Զուրաբյանը չունի ու չի կարողանալու ներկայացնել, սա հերթական էմոցիոնալ գնահատականն է: Զավեշտալին էն է, որ ՀԱԿ խմբակցությունում փաստեր խոստանալն ու խոսքից թռնելն ավանդույթ է դառնում: Հիշո՞ւմ եք Արամ Մանուկյանն ԱԺ-ում հայտարարեց, թե ՀՀԿ-ն Մարալիկի ՏԻՄ ընտրություններում գազի տալոններ է բաժանել, ՀՀԿ-ից պահանջեցին փաստեր, Արամ Մանուկյանն էլ խոստացավ, բայց մինչ օրս որևէ փաստ չի ներկայացրել:
Ու բնավ չի նշանակում, թե ՀՀԿ-ից հեռու է կաշառք բաժանելը, խնդիր էստեղ ՀԱԿ գործիչների մեղմ ասած թույլ ու քննադատության չդիմացող պնդումներն են, որոնք ավելի խոցելի են դարձնում առանց էն էլ հոգեվարքի մեջ գտնվող ընդդիմադիր դաշտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել