Ազիկները, ովքեր մասնակցել են պատերազմին, մտադիր չեն նորից ինչ-որ բան անել իրենց երկրի համար։

Թարգմանությունը՝ ստորև։

Առաջին խոսողը. «Ես հենց նոր եմ եկել Ումուդվարի մոտից: Մեզ ոչ մեկը չի ընդունում: Նրանց ուղեղները միայն Գյունայ Իբրագիմովայի, սիրահարությունների ու արտիստների մասին մտքերով է լցոնված: Ես չեմ կարողանում մասնակցել Զաուրի հաղորդմանը: Գնում եմ «АНС», բայց չեմ կարողանում մուտք գործել այդ հաղորդում: Եղբայր, մեզ սպանում են, ոչնչացնում են, երկիրը քայքայում են: 
Հենց որ լսում են, որ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ ենք, մեզ ոչ մեկը չի ընդունում:
Ոչ մեկ չի լսում, ոչ մեկ չի լսում: Հենց նոր եղել եմ 9-րդ բաժնում բողոքի պատճառով ու գալիս եմ այնտեղից: Վախենում են Սաթթար Մեխրալիևից: Էլ ինչո՞ւ ես այդ ուսադիրները կրում, հը՞: Եթե հիմա մեկին չափալախեմ, ինձ անմիջապես կբռնեն ու ներս կտանեն: 
Ասում է` տուր 300 մանաթ, 500 մանաթ: «Ռենջ ռովեր» է քշում: 
Թող նայեն ու ամաչեն: Եղբայրս, քրոջս տղան ծառայում են Աղդամում, Թովուզում, Գետաբեկում, իսկ նրա տղան ու թոռները թոշակ են ստանում ու թրև գալիս:
Թող ժողովուրդը տեսնի: Այդքանից հետո ես պիտի գնամ ու հայրենիքս պաշտպանե՞մ: Ո՞ւմ պիտի պաշտպանեմ: Պիտի պաշտպանեմ Սաթթարին կամ էլ մնացած նախարարներին, որպեսզի նրանք կողքից նայե՞ն: Թող ամաչեն: Ումուդվարը չի ընդունում ինձ: Նրա գլուխը զբաղված է ռոմանտիկայով, սիրահարությամբ: Թող նա վերապրի այն օրերը, որ ես եմ ապրել:
Թող նկարի ու ցույց տա, որպեսզի ժողովուրդը նայի: Թող չնկարի Գյունային և ուրիշներին: Թող նկարեն նրանց մասին, ովքեր իրենց կյանքի վերջն են դրել ինքնասպանությամբ:
Չորս երեխա եմ ես պահում: Ես բանվոր եմ կասպիական նավատորմում: Կրճատումներ է նախաձեռնել ու ինձ էլ հեռացնում է աշխատանքից: Ո՞ւր պետք է գնամ»:
Երկրորդ խոսող. «Զաուրը թող հավաքի մարդկանց գործերը, որ բաժանվում են իրենց կանանցից, բայց ոչ կիսի ժողովրդի հոգսը: Մենք շատ ողբալի դրության մեջ ենք: 
Այս մեդալով ինձ պարգևատրել է մեր մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը: Ես գտնվում եմ այնպիսի վատ դրության մեջ, իսկ այսպիսի հսկա պետությունն իմ մասին հոգ չի տանում:
Թող հողը թեթև լինի մահացածների վրա: Ես՝ որպես փախստական, մի հյուղակ եմ ստացել Մասազիրում և արդեն 9 տարի է՝ ապրում եմ այնտեղ: Մի ձեռքս էլ չի աշխատում: Իսկ նա տներ է բաժանում դերասաններին, պարուհիներին: Երևի, մենք էլ պիտի կանացի հագուստ հագնենք, որպես դերասաններ ելույթ ունենանք հեռուսատեսությամբ, որպեսզի մեզնով էլ հետաքրքրվեն:
Այս երկրում հոգ են տանում քծնողների համար, միայն: Երբ տղաները, ովքեր քաջությամբ կռվել են ու իրենց առողջությունն են կորցրել, ուզում են խոսել խիզախությունից, նրանց ասում են` «ձեններդ կտրեք, իբր հիմա տղամարդ կա՞»:
Մենք այդ խոսքերը անձամբ ենք լսել: Եթե նրանք տղամարդ չեն, մենք տղամարդ ենք և կապացուցենք իրենց մեր տղամարդկությունը: Հերիք է, ինչքան անարդարություններ են արել: Նրանք ծնվել են այս մարդկանց, այս ժողովրդի, խեղանդամված որդիների արյունը խմելու հետևանքով: Մի օր նրանք արտաթքելու են այդ արյունը:
Այդպես չի կարելի: Մինչև ե՞րբ այս ժողովուրդը պիտի ենթարկվի տառապանքների:
Ասում են` մենք բնակարաններ ենք հատկացնում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամններին: Սուտ է: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին տներ են տալիս միայն կաշառքի դիմաց: Մեկին-երկուսին տուն են տալիս, իսկ մնացածներից կաշառք են պահանջում: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները, որ կռվել են գաղափարի համար, ինչպես տղամարդիկ, մնացել են փողոցներում, իսկ դերասանները, որ մատով էլ չեն կպել փամփուշտին` հանուն պետության, հանուն հայրենիքի, ապրում են ավելի հանգիստ, մեզնից ավելի լավ: Խիզախորեն կռված տղաները մնացել են փողոցում: Ես 19 տարեկանում կռիվ եմ գնացել: Ո՞ւր է իմ ապրուստը, իմ կենցաղը: Ո՞ւր է: Ի՞նչ օգնություն է ցուցաբերել ինձ պետությունը: Այն օրից, երբ նշանակեցին գործադիր իշխանության ղեկավարին, ես գնում եմ Նարիմանովի շրջան, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկնել նրա մոտ: Այդ մարդը չկա: Նշված է, որ գործադիր իշխանության ղեկավարն ունի ընդունելության օրեր, իսկ այդ ղեկավարը չկա: Մարդկանց ընդունում են նրա տեղակալները: Իսկ նրանց ընդունելությունից ոչ մի օգուտ: «Մի մտահոգվիր, Մամեդով, մենք գիտենք, որ դու խիզախ կռվող ես եղել և մեր մեծ առաջնորդ Հ. Ալիևի կողմից պարգևատրվել ես մեդալով: Մենք գիտենք՝ ինչպիսի արժանի մարտիկ ես եղել»: Ամեն հանդիպման ժամանակ նրանք իմ գլխի տակ փափուկ բարձ են դնում: Արդեն իմ վզին կոշտուկներ են առաջացել: Ես արդեն չեմ կարողանում քնել այդ բարձին: Այդպես չի կարելի: Տեսեք, ինձնից բացի ինչքան վետերան-հաշմանդամներ կան, որոնց խաբում են: Բոլորին քնեցնում են, իսկ կյանքն անցնում է: Մեր մեջ ամենակրտսերն արդեն 40-ն անց է: Խեղճ Զաուրը չկարողացավ պատասխանել իր երեխաներին խնդրանքին` պապա, մենք քաղցած ենք, հաց բեր մեզ: Արտասուքն աչքերին՝ նա վերջ տվեց իր կյանքին ինքնահրկիզմամբ: 
Իսկ հիմա ասում են, որ նա ուղեղի հետ խնդիրներ է ունեցել. մի՞թե մարդն իր երեխաների աչքի առաջ իրեն կհրկիզի: Այսպես ասում են մարդիկ, ովքեր սխալ կեցվածք են ընդունել: Եթե այդ մարդիկ վերապրեին գոնե կեսը, ինչ ապրել է Զաուրը, ապա սկզբում կվառեին իրենց երեխային, հետո իրենց: Պետք է սրա մասին մտածել: Մտածեք՝ որպես մարդիկ: Տեսեք, թե ինչ եզրի էր հասել այդ անբախտը, որ արդեն ամեն ինչ միևնույնն էր նրա համար: Նա համարեց, որ այս հողի վրա, այս երկրում տեղ չկա ոչ իր, ոչ էլ իր երեխաների համար: Նա ինքնահրկիզվեց: Շատերն ասում են, որ սխալ է արել` մի՞թե մարդ իր երեխաների առջև իրեն կհրկիզի: Բայց չէ՞ որ երեխայիդ աչքի առաջ մաշկդ վառվում է, երբ ասում է «պապա, ես ինչ-որ բան եմ ուզում, ես հաց եմ ուզում»: Սա հրդեհից սարսափելի է: Ներքին հրդեհը մարդուն մոխրացնում է: Նրանք դա չեն հասկանում, ասում են` սխալ է արել:
Իսկ հիմա դուք մտածեք` ճի՞շտ է արել, թե՞ չէ: Մի՞թե այսպիսի իրավիճակում հայտնվելը երեխայի մասին մտածել է նշանակում: Այդ տառապանքի առջև մեզնից յուրաքանչյուրն անօգնական է: Մենք ենթարկվում ենք տառապանքների: Մենք՝ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներս, ովքեր իրենց առողջությունն են նվիրել հայրենիքի պաշտպանությանը, չեն կարողանում ապրել այս երկրում: Թող այս մասին անհապաղ իմանա մեր նախագահը, թող պատասխանի մեզ: Որոշ մեծամտացած չինովնիկներ ուզում են մեզ պատառ-պատառ անել ու կուլ տալ, երբ ասում ենք, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ ենք, մեր իրավունքի տերն ենք և ուզում ենք ապրել: Նրանք ուզում են պատառոտել մեզ ու ուտել, որպեսզի չլսեն «Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ» խոսքերը, որպեսզի չտեսնեն այդպիսի մարդկանց: Նրանք բացեիբաց ցույցադրում են այդքանը:
Դե, հերիք է էլի, այդպես չի կարելի: Նրանք, ովքեր թաքնվել էին թփուտների տակ, երբ մենք կռվում էինք, հիմա հայտնվել են, տղամարդ են դարձել: Նրանք մեքենան քշում են ամենաբարձր արագության վրա, ունեն իրենց տները, իրենց տնտեսությունը: Իսկ մենք ուզում ենք փոքրիկ օթյակ: Մենք էլ ենք ուզում մեծացնել մեր երեխաներին: Իրավունք չունե՞նք: Իսկ չէ՞ որ ամենամեծ իրավունքը հենց մերն է: 
«Գողն այնպես բարձր է գոռում, որ արդարի լեղին ճաքում է»: Սա օրինակի համար եմ ասում, բայց միաժամանակ մեր կյանքն է արտացոլում»:

 

Qarabağ qazilərinin durumu doğurdanda acınacaqlıdır. Qazilərə belə münasibət göstərdikdən sonra, yendiən müharibə olduğu zaman döyüşə gedən tapacağıqmı? - VİDEO

Posted by Azad Soz on Saturday, September 26, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել