Ռազմական տեսանկյունից իրադրությունը Սիրիայում շատ նման է կորեական և վիետնամական պատերազմներին։ Իրականում դիմակայող կողմերը ԱՄՆ-ը և Ռուսաստանն են՝ աշխարհի ռազմականապես հզոր առաջին երկու երկրները։ Բախումը նրանց միջև է, նրանց զենքերի շառաչն ու շաչյունն է, որ լսվում է աշխարհով մեկ։ Այս ռազմական դիմակայության արդյունքում արդյո՞ք աշխարհը կստանա երկու Սիրիա, ինչպես երկու Կորեաներն են, թե՞ մեկ Սիրիա, ինչպիսին Վիետնամն է։ Ելքը կախված է Չինաստանի վերաբերմունքից։ Եթե Չինաստանը կանգնեց ԱՄՆ-ի կողմը, ապա կունենանք երկու Սիրիա, իսկ եթե կանգնեց Ռուսաստանի կողմը՝ կունենանք մեկ Սիրիա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել