Պուտինը անելանելի վիճակի մեջ դրեց Օբամային. մի կողմից արևմուտքը չի կարող թույլ չտալ կամ խանգարել Ռուսաստանին՝ պայքարել ահաբեկիչների դեմ, մյուս կողմից , եթե Ռուսաստանին հաջողվի կործանել Իսլամական պետությունը և դա անել շատ արագ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ արևմուտքը կամ այդքան հզոր չէր, որ ինքը հաղթեր ահաբեկիչներին կամ ուղղակի չէր ցանկանում դա անել , ինչը, ի դեպ, զգալիորեն կիջեցնի արևմուտքի մարդասեր իմիջը համաշխարհային հանրության աչքերում :
Եվ, որ ամենացավալին է լինելու արևմուտքի համար, ՌԴ-ն հակաահաբեկչական պատերազմում ներգրավվում է նաև իր դաշնակից Իրանին, իսկ սա նշանակում է , որ ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի հիմնական դաշնակիցները՝ Սաուդիան Արաբիան, Իսրայելը, Քաթարը և Թուրքիան ուղղակիորեն հայտնվելու են ծիծաղելի և իրենց համար վտանգավոր իրավիճակում ...
Ի դեպ, մեր հարևան և դաշնակից Իրանը իսկապես, որ հզոր պետություն է, կամային որակներով օժտված, քանզի երեք տասնամյակ դիմագրավելով արևմուտքի ամենատարբեր սանկցիաներին և հալածանքներին՝ փաստացի չկորցրեց իր ուժն ու մնաց համաշխահարհային խաղացող : Ամեն պետություն չէ, որ կարող է նման իմունիտետ ունենալ ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/867603183308758?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել