Картинки по запросу սահմանադրությունՍահմանադրության նախագծի ընդունումից հետո սպասվելիք լուրջ խնդիր է Սահմանադրությանը հակասող օրենսդրության և իրավական նորմատիվային ակտերի փոփոխության և Սահմանադրությանը համապատասխանելու խնդիրը: Այդ խնդրին կառնչվեն գործող օրենսդրության այն նորմերը, որոնք հակասության մեջ կլինեն Սահմանադրական դրույթների հետ: Այս դեպքում թեպետ կգործի Սահմանադրության գերակայության վերաբերյալ նախագծի 5-րդ հոդվածով սահմանված նորմը, սակայն իրավական կազուսից խուսափել հնարավոր չի լինի այնքանով, որ առկա արատավոր իրավական մշակույթում օրենքների ու սահմանադրության նորմերի միջև առկա հակասությունների ճիշտ գնահատմանն ու օրենքի կիրառմանն իրավակիրառ ոչ բոլոր սուբյեկտներն են ունակ և իրավազոր:

Իրավական քաոսից խուսափելու համար հարկ է սեղմ ժամկետում ծավալել օրինագծերի մշակման գործընթացը: Պատվիրված օրենսդրության արատավոր պրակտիկայից խուսափելու համար օրինագծերի մշակումը չպետք է հանձնարարել պետական մարմիններին: Պետք է ստեղծվեն օրենքների հետադարձ կապի ապահովման և օրինագծերի մշակման անկախ հասարակական կենտրոններ, որոնք կգործեն ի հաշիվ պետական ապարատի համապատասխան կառույցների կրճատման: Ըստ ոլորտում հայտնի և հեղինակություն վայելող իրավաբանների և օրենսգետ-փորձագետների՝ օրինագծերի մշակումը չպետք է հանձնարարել դրսից ֆինանսավորվող կառույցներին, որպեսզի խուսափել փողերի լվացման և ուղղորդված օրենքներ մշակելու ռիսկերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել