www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Հսկա տուրբինը ղեկավարում են փոքր հոսանքների օգնությամբ: Կայսրությունների, միլիոնավոր կյանքերի ճակատագրերը որոշվում են խոհարարական զրույցների ընթացքում: Ամբոխի գոչյունը առաջանում է անհատի լուռ շշնջոցից: Ղեկավարող ազդակները թույլ են, աննշան և չեն երևում կյանքում նրանց առաջացրած իրադարձությունների ֆոնի վրա:

«Եվ երկնային ոլորտների դանդաղ շեղումը И тихий сдвиг небесных сфер

Հաճախ անտեսանելի է, բայց հզոր»:

Դ.Դանն

Իսկ ի՞նչ է թաքնված այնտեղ՝ ղեկավարող ազդակների ետևում: Եվ կա՞ արդյոք այնտեղ ինչ-որ բան:

Մարդկանց համատեղ գոյությունը ծնում է նրանց համար անտեսանելի, սակայն մի միասնական ղեկավարման համակարգ, որի հնարավորությունները կարող են տարածվել ոչ միայն այդ մարդկանց վրա, այլև շատ ավելի լայն շրջանակներում: Արմատները թաքնված են ինչ-որ տեղ խորքերում՝ նեղ անձնականում:

Հենց այդ պատճառով էլ իրավացի է նա, ով համարում է, որ նույնիսկ այնպիսի մանրուքը, ինչպիսին է թիթեռնիկի թևի թափահարումը, կարող է ի վերջո թայֆունի պատճառ դառնալ՝  աշխարհի մյուս ծայրում:

Եվ ես կոչ եմ անում մարդկանց ուշադիր լինել մանրուքների նկատմամբ, քանզի ըստ Միքելանջելոյի պնդման՝ «Մանրուքները ստեղծում են կատարելություն, իսկ կատարելությունը մանրուք չէ»:

Գուստավ Կլիմտ «Դանայա» 1907-1908

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել