Նաիրա Նահապետյանի գլխավորությամբ քարոզչական արշավ ա սկսել Անահիտ Բախշյանի ու քաղաքի տոնին հատկացվելիք գումարը սահմանամերձ բնակավայրերին փոխանցելուն կողմ արտահայտվողների դեմ: Ու էդ ամենն արվում ա խիստ պրիմիտիվ եղանակով:
Նահապետյանի ղեկավարած փոքր ՀԷԿ-երի միության մամուլի քարտուղարը մի մեգատեքստ է գրել, թե տիկին Բաշխյանն ու մյուսները սեփական PR-ն են անում՝ սահմանին տիրող իրավիճակի հաշվին: Խնդալու ա, չէ՞։
Ախր բոլորը գիտեն, որ սեփական PR-ի համար արհեստական առիթներ փնտրելը հենց քաղաքապետարանի չինովիկների ու մի շարք նախարարների սիրած զբաղմունքն ա, իսկ իրենց շեֆերին քծնելը՝ նույն էդ պաշտոնյաների ենթակաների մենաշնորհը: Շնորհակակություն պարոն Տարոնին:
Կարելի է, գոնե հիմա, երբ հասարակությունը չընկալեց սույն տիկնոջ մտքի թռիչքը, չշարունակել թեման, թողնել ամեն ինչ, ոնց որ կա, բայց ոնց տեսնում ենք՝ մինչև վերջ իրենը պնդելու ռազմավարություն է որդեգրել, որը միանշանակ իր ու իրեն դուխ տվողների դեմ է աշխատելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=726855340780580&set=a.108806035918850.11241.100003683622479&type=3&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել