Մեր պատմության ևս մի էջ շրջեցինք առանց Արցախը կորցնելու, ավելին՝ պաշտոնական բարձր մակարդակով հայտարարվեց Արցախի՝ Հայաստանի անբաժան մաս լինելու մասին: Նոր էջը դեռ քարտ-բլանշ է՝ կամ կսկսենք լայնամասշտաբ պատերազմով, կամ սահմանային լարվածության պայմաններում կշարունակենք պահպանել ստատուս-քվոն: Թեև նախագահի հայտարարությունը փաստացի նշանակում էր, որ ՀՀ-ն պատրաստ է ոչ թե ուղղակի Արցախի անկախությունը ճանաչել, այլ Արցախը որպես ՀՀ մաս ճանաչել: Եվ այժմ կա երկու տարբերակ՝ ա) ադրբեջանցիները կմտնեն 64-վանդականոց դաշտ՝ չափելու նյարդերի դիմացկունությունը (չեմ հավատում), բ) կհանգստանան՝ ժամանակավորապես ետ կանգնելով սահմանում հերթական ուժեղ լարվածությունը հրահրելու մտքից… Բայց հստակ է, որ Արցախյան հակամարտությունն այլևս նոր փուլում է, որի հավանական մոտալուտ լուծումը կտրվի լայնամասշտաբ գործողությունների վերսկսմամբ, որովհետև այս խնդրի դիվանագիտական լուծման տարբերակը վաղուց փակուղում էր, նաև՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն այսպես թե այնպես ազդելու են մեր տարածաշրջանում տիրող իրադրության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել