Ես կարող եմ ընդունել կուսակցությունների միջև առկա քաղաքական և ֆեյսբուքյան պայքարը իր դրական և բացասական կողմերով, կարող եմ ընդունել նույնիսկ քաղաքական գործիչների կամ առանձին անհատների միջև ծավալվող անհաշտ պայքարն ու փոխադարձ քննադատությունները, բայց երբ հերթը հասնում է անձնական վիրավորանքներին, այն էլ անհայտ, այս դեպքում` Ձկան Աչք կոչվող ֆեյքի անվան տակ, կարծում եմ առնվազն խախտվում են բոլորիս կողմից քարոզվող հանդուրժողականության, բանավեճի կուլտուրա ձևավորելու և միմյանց անձնական վիրավորանքներ չհասցնելու չգրված օրենքները: Շատերը որևէ բան գրելուց առաջ առաջնորդվում են կամ վերևից եկող հրահանգով կամ որևէ խրախուսանք են ստանում դրա դիմաց գումարային կամ այլ տեսքով, վատագույն դեպքում եզրահանգումներ են անում իրենց ձեռնտու կամ մամուլում տեղ գտած` հաճախ հանդիպող ապատեղեկատվության վրա հիմնվելով: Վահան Բաբայանի մասին հերթական լկտի հերյուրանքը Ձկան աչքի կատարմամբ վերոնշյալ տարբերակներից մեկի արդյունքն էր, դրանում կասկած չկա, պարզապես ավելի տհաճ է, երբ օրինակ blognews.am ամենավարկանիշային կայքը ոչ միայն ուշադրություն է դարձնում դրանց նմանների վրա, այլև խրախուսում ու տեղադրում կայքում` բացասականորեն ազդելով սեփական վարկանիշի վրա...
Հ.Գ. Ցենզուրան չխախտելու համար` մի շարք հայհոյանքներ վերոնշյալ Ձկան աչք ֆեյքի հասցեին...
Հ.Գ.Գ. Քո նման ձկնե՞րն են պահածոյացվել, այ ...........................................
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arman.tatosyan/posts/4020104149024
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել