Շնորհիվ Վահան Բաբայանի մեծ հավանականություն կա, որ հայկական արդի քաղաքական տերմինաբանության մեջ նոր բառ կհայտնվի՝ Լիզորդ։ Էս տղու լեզուն երևի արդեն մաշել ա էնքան ա պնակալիզություն արել, ու դեռ հայտնի չէ՝ գոնե ըստ արժանավույն վարձատրվում է այդ անձնուրաց աշխատանքի համար։
Ամեն դեպքում, մեր օրերի արալեզը հերթական հայտարարությունն է արել, համաձայն որ՝ այլ կուսակցությունները կարող են ֆավորիտ համարել՝ ում ուզում են, բայց ինքը գիտի, որ բավական է դուրս գալ փողոց և կտեսնեք, որ ամենաբացառիկ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը ու նախագահական ընտրությունների իրական ֆավորիտը, բնականաբար, Գագիկ Ծառուկյանն է։ Որպեսզի էլ ավելի հավաստի հնչի այս սենսացիոն նորությունը, Լիզորդը վստահեցրել է, որ հենց նման արդյունքներ են ցույց տվել իրենց անցկացված հարցումները։
Դե արի ու սրան բացատրի, որ հարցումները չի կարելի անցկացնել ԲՀԿ-ի գրասենյակներում կամ դրանց մուտքի մոտ՝ գրասենյակներից դուրս եկողներից...

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել