www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ մի ծերունի գնաց անտառ ցախ հավաքելու: Հավաքեց նա ցախը, մի մեծ կապ արեց ու վերցնելով այդ կապը իր ուսերի վրա՝ կորացած ճանապարհ բռնեց դեպի տուն: Անցնելով իր երկար ճանապարհի մեծ մասը՝ նա ուժասպառ եղավ և ընկավ ճամփեզրին: Եվ սկսեց նա անիծել և հուսահատ աղերսել մահվան մասին, որ ազատի մահը իրեն իր ուժերից վեր տանջանքներից: Եվ հայտնվեց նրան Մահը ու հարցրեց, թե ինչու է կանչել իրեն: Եվ պատասխանեց սթափված ծերունին.
-Որպեսզի օգնես այս ծանր բեռը գետնից բարձրացնենք:
Եվ այդ օրվանից այլևս երբեք ծերունին չխնդրեց Աստծուց մահվան մասին, մինչ իր կյանքի վերջը, քանզի հասկացավ, որ եթե մահը լավ բան լիներ՝ Աստված անմահ չէր լինի:
Ժան Միլլե «Մահը և փայտահատը» 1859
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել