Հիտլերի վերջին մահափորձից հետո նա ասել էր. «Երբ 37-ին Ստալինը բանակը մաքրում էր, մենք նրա վրա ծիծաղում էինք ու չէինք հասկանում, թե ինչպե՞ս կարելի է մեծ պատերազմի նախաշեմին ազատվել բոլոր նրանցից, ում չես վստահում: Հիմա ես հասկանում եմ, թե նա ինչքան իմաստուն էր: Երբ գերմանական բանակը Մոսկվայի մատույցներում էր, ոչ մեկի մտքով չանցավ սպանել Ստալինին, բոլորը հավատարիմ էին...»:

Քարը Հիտլերի ու Ստալինի գլուխը, բայց էս ոչխարի ու սեփական կամքով թշնամու կողմն անցած մի քանի զինվորների դեպքը նվաստիս համոզմունքներում վերջնականապես ամրագրեց 1942թ. հուլիս 28-ով թվագրված № 227 «О мерах по укреплению дисциплины и порядка в Красной Армии и запрещении самовольного отхода с боевых позиций», ավելի հայտնի` որպես «Ни шагу назад!» հրամանի ճշմարտացիությունը...

Այսպես Խորհրդային Միությունը հաղթեց բոլոր ժամանակների ամենամարդակեր պատերազմում` թույլ չտալով մտքի ծայրով իսկ անցկացնել դավաճանելը!

Ու մի խղճացեք դավաճանների երեխաներին, նրանք ծնողների դաստիարակությունն են ստանում, ու նրանց երակներում նույն արյունն է հոսում: Ոչ էլ մորն ու հորը խղճացեք, դավաճան զավակն իրենց իսկ վաստակն է: Նրանց տան հետ վարվեք այնպես, ինչպես ղափանցիք վարվում են մելիք Ֆրանգյուլի գերեզմանի հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել