Ժողովուրդ ջան, ֆեյսբուքահայություն ջան, շնորհավորում եմ մեզ հերթական փոքրիկ հաղթանակի կապակցությամբ. Նոնոն ՉԻ նշանակվի Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում։ Մեջբերեմ մի հատված բնապահպանության նախարարի խոսքի վերաբերյալ 1in.am-ի հոդվածից.
«Նախարարը, ևս մեկ անգամ կարևորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուի հետ կապված ՀԱՆՐԱՅԻՆ ՈՉ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՐՁԱԳԱՆՔԸ ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում»:

Էսքանից հետո մենակ մի ուղղում կուզենայի անել. հանրային արձագանքը միանշանակ էր՝ չի կարող Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում լիներ մեկն, ով հերիք չի ինքն է մոլի որսորդ, մի բան էլ կիսագրագետ է։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել