Արթուր Օրինացը նոր ֆինտ ա մտտածել, որպեսզի կարողանա այնպես անել, որ գալիք ընտրություններում էլ իր ղեկավարած քաղաքական ուժը չհայտնվի լուսանցքից դուրս: Այս նկատառումներից ելնելով էլ Բաղդասարյանը ձեռնարկել է մասշտաբային ռեբրենդ, որի նպատակն է ձերբազատվել ՕԵԿ-ի վարկաբեկված ու հիմնովին հեղինակազրկված բրենդից ու այն տրանսֆորմացնել «Ազգային վերածնունդ» ասվածին, որն, ըստ էության, նույն ՕԵԿ-ն է՝ կատալիզացված Արա Աբրահամյանի փողերով, բայց ուրիշ ոչինչ:
Բաղդասարյանը դրույք է անում նրա վրա, «Ազգային վերածնունդ» բրենդն այդքան սուր հակակրանք չի առաջացնի էլեկտորատի մոտ, որքան դա կանի «ՕԵԿ» բրենդը, որը վերջին տարիներին վեր է ածվել վիրավորանքի պես մի բանի: Թուլացնելով ասոցիատիվ կապերը բուն էության հետ, ինչպես նաև ստեղծելով կոնֆեդերատիվ սկզբունքով գործող կազմակերպությունների ու կուսակցությունների միության պատրանք՝ Բաղդասարյանը հույս ունի նոր ավյուն ներգրավել կուսակցության շարքերը, ինչպես նաև թուլացնել հանրության զգոնությունը: Ու այս ամենն արվում է նրա համար, որ գալիք ընտրություններին կարողանան հաղթահարել մինիմալ շեմը, որովհետև ակնհայտ է, որ որպես ՕԵԿ՝ այն էլ առանց ՀՀԿ-ի աջակցության, դա նրանց միանշանակորեն չի հաջողվելու: