Եվս մեկ փաստարկ սահմանադրական փոփոխություններին կողմ լինելու առումով. յուրաքանչյուր 5 տարին մեկ ձևավորվող խորհրդարանի կազմի 31.5 տոկոսը ձևավորվում է մեծամասնական ընտրությունների միջոցով: Տարեսկզբին Ծառուկյանի պարտությունից հետո եթե որևէ մեկը հույս է տածում, որ 2017-ին ԱԺ-ում մեծամասնականով կրկին կհայտնվեն Սերժի հավանությունը չվայելող «ազգընտիրներ», ապա նա հաստատ իրականությունից հեռու է կիլոմետրերով: Իսկ դա նշանակում է, որ 2017-ին խորհրդարանի կազմի 31.5 տոկոսն արդեն Սերժի ձեռքում է, և նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, ապա բնականաբար կողմ են այս տարբերակին: Հիշեցնեմ, որ իր պոպուլյարության (դրական իմաստով) գագաթնակետին Նիկոլ Փաշինյանը Երևանում մեծամասնականով «պարտվեց» հասարակությանը բացարձակ անծանոթ մեկին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել