1677531Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին հայտնվել է Miss Vogue-ի շապիկին՝ երիտասարդ մոդելի գրկում։

Բրուկլին Բեքհեմը նկարահանվել է փայլերես ամսագրի հոկտեմբերյան համարի համար ֆոտոսեսիայում։

Բրուկլինը հարցազրույցում ասել է, որ միջնակարգ կրթության մասին վկայագրի ստացումի հետո ծրագրում է ուսումը շարունակել Ամերիկայում։ Նա հետաքրքրված է արվեստի և լուսանկարչության պատմությամբ, կինեմատոգրաֆիայով։

Բեքհեմի որդին նշել է, որ իր ծնողներն իր համար գլխավոր հեղինակություններն են։ Չնայած մայրը շատ բան գիտի նորաձևության աշխարհի մասին, սակայն իր գլխավոր խորհրդատուն մնում է հայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել