hay datAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ կառավարությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի Սիրիայում հայկական համայնքի կարիքները հոգալու համար: Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Այն մասնավորապես կոչ է արել ԱՄՆ իշխանություններին` հավաստիանալ, որ ամերիկյան և միջազգային օգնությունը հասնում է հայերին և վտանգի տակ գտվող մյուս ժողովուրդներին: «Օգնության տրամադրման ոլորտում եղած բացթողումների հետևանքով բազմաթիվ համայնքներ` հատկապես փոքրամասնությունները, զերծ են մնացել միջազգային օգնությունից»,- նշվում է ուղերձում: Ուղերձում նաև ասվում է, որ Հայաստանը մինչ օրս շատ սահմանափակ օգնություն է ստացել:

Հայդատականները կոչ են արել ամերիկահայերին նամակներ ուղարկել Նախագահ Օբամային և իրենց վարչական շրջանը ներկայացնող օրենսդիրներին` իրենց անունից առաջդրելով վերը ներկայացված պահանջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել