Մեզ համար, ցավոք սրտի, սիրո հասկացողությունը կապվում է հաճույքի, վայելքի, սեռական հարաբերության հետ և երբեք չի մոտենում պատասխանատվության, անձնազոհության զգացմանը: Սերն այն հզորագույն ուժն է, որ տիեզերքը պահում է հավասարակշռության մեջ: Սիրո փոխհարաբերությունն է մարդուն մարդ սարքում: Ինչո՞ւ է աշխարհն այսօր չարացած, ինչո՞ւ է քայլ առ քայլ գնում դեպի դեգրադացման ու կործանման, որովհետև օր օրի, ժամ առ ժամ մեզանում պակասում է սերը: