Tert.am-ը գրում է.

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը,  Վեհափառը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայրենակցական միությունների ներկայացուցիչներ, ջավախքցիներ, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Գուրգեն Դալիբալթայանը հավասարակշռված անձնավորություն էր և լավագույն կերպով տիրապետում էր իր մասնագիտությանը:

«Նա այն մարդկանցից է, ովքեր ունեն փորձ ու անգամ դժվարագույն իրադրությունների ժամանակ չեն կորցնում իրենց, հավասարակշռված, սառնասիրտ կերպով պլանավորում են իրենց գործողությունները»,- նշեց Ս. Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել