Հայկ Կյուրեղյանը դատարանի շենքի դիմաց՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, 12-ը հունիսի, 2014թ.ՀՀ բյուջեի հաշվին ձեր կողմից իրականացվող «Բազեներն» ու «Արի Տուն»-երն առ ոչնինչ են այս համարձակ ու արժանապատիվ ակտի համեմատությամբ: Հայրենատեր սերունդ դաստիարակելու համար այդ միջոցառումներն անիմաստ բնույթ են կրում, քանի դեռ Հայկի տեսակը հետևողականորեն հետապնդվում և մեկուսացվում է...

Իր Երկրին տեր, գիտակից ու վաղվա օրով մտահոգ՝ անկախության սերնդի համար չկա ավելի ուսանելի ու ոգևորիչ գործոն, քան Հայկի արարքն է՝ քաղաքացիական անհնազանդության յուրօրինակ դրսևորում. իսկ «պետական» մեղադրողը 14 տարի է պահանջում: 14 տարի պահանջելու բազմաթիվ դեպքեր ու դեմքեր միայն վերջին ամիսներին մեկ տասնյակից ավելի կարելի է թվարկել, ո՞ւր էր այդ դեպքերի հետաքննության ընթացքում նույն այդ ՀԱԿԱ-պետական մեղադրողը, թե՞ դուխը չէր հերիքում: Դուխի հարց էլ չկար, պարզապես նրանք յուրայիններ են և սպառնում են միայն հանրությանը, իսկ Հայկն իր էությամբ հանրության ոգու ճիչն է ու իր արարքով սպառնալիք է ԲԱՑԱՌԱՊԵՍ կլանին...

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել