2Ինչո՞ւ են շները հարձակվում մարդկանց վրա։ Պատճառները շատ են. տարածքը կամ ձագերին պաշտպանելու նպատակով, ցավից, վախից։ Բայց գլխավորը ոչ թե հարձակման պատճառն է, այլ այն, թե ինչպես վարվել նման դեպքերում, որպեսզի խուսափեք լուրջ հետևանքներից։

Կարևորը` չվախենալ և չփախչել, չնայած որ հենց այդ միտքն է առաջինը գալիս գլխում։ Փախչելն անօգուտ է։ Շունը մարդուց 5 անգամ արագ է վազում։ Բացառություն է, երբ կարող եք վազելով հասնել մի վայր, որտեղ վստահաբար ապահովության մեջ կլինեք։

Իսկ եթե թաքնվել չի հաջողվում, պատրաստվեք պաշտպանվելու։ Գնահատեք իրավիճակը, հնարավորության դեպքում ամրացեք մի վայրում. մեջքով հենվեք պատին, ցանկապատին կամ ծառին։ Դա հնարավորություն կտա պաշտպանել թիկունքը հնարավոր հարձակումից։ Առաջ պարզեք ձեռքի պայուսակը, անձրևանոցը կամ ձեռքին փաթաթած հագուստը։ Շունը բնազդաբար կկառչի այդ առարկաներից, իսկ դուք այդ ընթացքում կարող եք նրան հարվածել ոտքով։

1

Իմպրովիզ արեք։ Մտածեք, թե ինչ կարելի է օգտագործել զենքի փոխարեն։ Պաշտպանության նպատակով օգտագործեք ձեռքի տակ ընկած ցանկացած իր։ Հանկարծակի բացված անձրևանոցը, վառած կրակայրիչը կարող են շեղել և վախեցնել կենդանուն։ Քարեր և հող նետեք նրա վրա, բերանը փայտի կտոր, պայուսակ կամ նույնիսկ շորի մեջ փաթաթած սեփական ձեռքը մտցրեք։ Եվ կարևորը. ինքնապաշտպանության այդ ողջ ընթացքում չմոռանաք աղմկել, օգնություն կանչել, սուլել։ Դուք միայնակ շանը երկար չեք դիմադրի։

Այս բոլոր մեթոդները տեսականորեն արդարացված են։ Բայց ավելորդ չի լինի նաև իմանալ, որ պրակտիկորեն շների ամենաթույլ տեղերը կողերն են, քթի ծայրը, աչքերը, ծոծրակն ու թաթերի հոդերը։ Առաջին իսկ հնարավորության դեպքում հարվածեք այդ տեղերին։

Իսկ եթե դուք ավելի համարձակ եք, քան շունը, ուղղակի նրանից ավելի կատաղի կերպով հարձակվեք վրան. դա նրան հաստատ անակնկալի կբերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել