Ներկա պահին մեծ տարածում է գտնում այսպես կոչված «Սև տուրիզմը» հասկացությունը։ Դա տուրիզմի մի ձև է, որի շրջանակների մեջ է մտնում ողբերգությունների կամ զանգվածային մահացության վայրեր այցելությունները։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Սև տուրիզմի» ամենավառ տեսարժան վայրերը, որտեղ տարեկան միլինավոր զբոսաշրջիկներ են այցելում։
1. Սեպտեմբերի 11–ի Ազգային հուշակոթող և թանգարան (Նյու Յորք, ԱՄՆ)
2001 թ.–ի սեպտեմբերի 11–ը ոչ միայն հիմովին փոխեց Նյու Յորքի տեսքը, այլև նպաստեց համազգային աննախադեպ համախմբմանը։
Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնների տեղում «Ազգային հուշակոթողի» բացումը կայացավ 2011 թ.–ի սեպտեմբերի 11–ին` ահաբեկչությունից 10 տարի անց։ Այն իրենից ներկայացնում է 2 խորանադրաձև լողավազան` տեղակայված երկվորյակ–երկնաքերերի նախկին տեղում։ Նախատեսվում է, որ տարեկան 5 միլիոն մարդ կայցելի այդտեղ, ինչը ռեկորդային թիվ է ԱՄՆ–ի պատմական վայրերի այցելությունների շարքում։
Լողավազանների ջուրը ներքև է հոսում։ Դա խորհրդանշում է ահաբեկչության արդյունքում կորսված կյանքերն ու դատարկությունը։ Հուշարձանի կողքին՝ բրոնզե սալիկների վրա, գրված են ահաբեկչության բոլոր զոհերի անունները։
2. Պրիպյատ, Ուկրաինա
Պրիպյատը ուրվական–քաղաք է՝ լքված 1986 թ.–ի ապրիլի 26–ին`Չեռնոբիլի ատոմակայանի վթարի արդյունքում։ Քաղաքը կառուցված էր Եվրոպայում ամենամեծ և Ուկրաինայում առաջինը համարվող ատոմակայանի աշխատակիցների համար։ Այն կառուցվել էր 1970 թ.–ին՝ կայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող համանուն գետի ափին։
Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի պահին քաղաքում ապրում էր 48 հազար մարդ։ Պատահարին հաջորդած օրերին ողջ բնակչությունն էվակուացվեց։ Չնայած ռադիացիայով ներծծված քանդվող շենքերի պատերին ու վարակված օդին, այնուամենայնիվ, այստեղ պարբերաբար տուրիստական խմբեր են գալիս և «հիանում» ուրվական–քաղաքով։
3. Վենչուանի ավերակները (Չինաստան)
Չինացի չինովնիկները որոշել են զարգացնել տուրիզմը Սիչուան նահանգի քաղաքային թաղամասերի ավերակների միջոցով, որոնք ավիրվել էին 2008 թ.–ի երկրաշարժի արդյունքում։ Ավերակներն ինքնին գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը, իսկ դրա շրջակայքն էլ ավելի տպավորիչ ու խորհրդավոր է դարձնում այն։
4. Ջոն Լենոնի սպանության վայրը (Նյու Յորք, ԱՄՆ)
1980 թ.–ի դեկտեմբերի 8–ին՝ երեկոյան 22:30-ին, Յոկո Օնոյի հետ ձայնագրման ստուդիայից տուն վերադառնալիս թիկունքի արձակված 5 կրակոցով սպանվեց աշխարհահռչակ «Բիթլզ» խմբի հիմնադիր Ջոն Լենոնը: Այդ օրն առավոտյան երկրպագուներին ինքնագիր բաժանելիս երգիչը ստորագրել էր նաև իր մարդասպանի` Մարկ Չեմպմենի ուղղած «Double Fantasy» ալբոմը։
Ողբերգությունը տեղի ունեցավ 72–րդ փողոցի և West Central Park–ի հատման կետում, Դակոտա շենքի մուտքի մոտ։ Հենց շենքի դիմաց է գտնվում Կենտրոնական զբոսայգու այն հատվածը, որտեղ Յոկո Օնոն, ի հիշատակ ամուսնու, ստեղծեց «Strawberry Fields» («Ելակի դաշտեր») կոչվող այգին։ Հիշատակի վայրն անվանվել է «Բիթլզ» խմբի «Strawberry Fields Forever» (թարգմանաբար` «Ելակի հավերժ դաշտեր») երգի պատվին: Նաև Imagine գրությամբ խճանկար տեղադրվեց, որը գրեթե միշտ ծածկված է ծաղիկներով։
5. Արքայադուստր Դիանայի զոհվելու վայրը (Ֆրանսիա, Փարիզ)
Ավտովթարը տեղի ունեցավ 1997 թ.–ի օգոստոսի 31–ին։ Հենց այդ օրը կտրվեց մի բարի կնոջ կյանքի թել, ով իրեն ամբողջովին նվիրել էր մարդկանց օգնելու գործին։
Թարմ ծաղիկներ և լուսանկարներ տանում են ոչ միայն Ալմա կամրջի տակ գտնվող թունել, այլև «Ազատության կրակ» կոչվող հուշարձանի մոտ, որն ԱՄՆ–ի նվերն է Ֆրանսիային։ Հուշարձանը գտնվում է թունելի` արքայադստեր զոհվելու վայրի հենց վերևում։ Նրա մահից հետո ջահը վերածվել է Դիանային նվիրած բանաստեղծությունների հուշատախտակի։
Արքայադուստր Դիանան թաղված է Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը մի առանձին լճի կենտրոնում գտնվող կղզում, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկա։
Շարունակությունն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: