Բաղրամյանի պայքարը «պարտվածների» անխուսափելի հաղթանակն է «հաղթողների» նկատմամբ: Թեկուզ շարժումը չհասավ իր վերջնական նպատակին, բայց ամենևին էլ չի նշանակում, որ դրա ծիլերը հետագայում չեն վերածվելու պարարտ բերքի:
Ինչ վերաբերում է պայքարի ներկա փուլին, հավաստիացնում եմ, նույն մարտավարությամբ և արդեն իրենց սպառած մեխանիզմներով հնարավոր չէ որևէ հաջողություն արձանագրել: Շարժումը, ըստ էության, կորցրեց ժողովրդի հետ ունեցած հետադարձ կապը, իսկ վերականգման հեռանկարները մշուշոտ են: Այլ խոսքով ասած՝ առաջադրված խնդիրներն այլևս օրակարգային չեն:
Բացի այդ, շարժումը կանգնած է այլասերման լրջագույն սպառնալիքի առջև, քանզի մասնատված է երկու հակադիր բևեռների:
Էսպիսի պայմաններում չի կարող օգնել նույնիսկ Վաղինակ Շուշանյանի կրքոտ և որոշ դեպքերում խռպոտ ձայնը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/871395752954454
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել