Հետաքրքիր մի տեղեկություն.
Վրաստանի «Թբիլավիաշին»-ի և Ադրբեջանի միջև կնքված պայամանգրի համաձայն, փաստորեն, 2008 թվականից Վրաստանը կադրեր է պատրաստել Ադրբեջանի օդուժի համար: Պայմանագիրը նաև, անժամկետ ու առանց նախապայմանների հնարավորություն է տվել Ադրբեջանին՝ իր Су-25 ռմբակոծիչները վերանորոգելու Թբլիսավաիշին-ում:
Արդյունքում, տեղեկություների համաձայն, Սումգայիթ քաղաքում ձևավորվել է ավիացիայի հզոր ձեռնարկություն, որը արդեն կարողանում է կապիտալ վերանորոգել Су-25-ը ռմբակոծիչները:
Հիմա հարցս ռուսաֆոբներին եմ ուղղում՝ ո՞րն է ավելի ծանր մեղք՝ սպառազինություն վաճառե՞լը՝ հաստատ իմանալով, որ գնորդն այն օգտագործել չգիտի, թե՞ այդ սպառազինության համար մասնագետ սարքելը, որ հմտորեն կիրարկվի՝ կանխավ իմանալով, թե ով է թիրախը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1102594299769976
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել