Գնալով հակվում եմ նրան, որ Լիսկային պատրաստվում են մատաղ անել։ Ախր չափազանց ակնհայտորեն են «անզիջումություն» դրսևորում բալկոններից հրաձգության այս վարպետի ու իր կլանի հանդեպ։ Հեն ա, ասում են, որ որոշվել ա խստացնել Լիսկայի եղբոր ու եղբորորդու մեղադրանքները և նույնիսկ կարող են նրանց էլ կալանավորել։
Կարծում եմ, որ սա պատահական չի ու Լիսկա կոչվող պտուղը այսքան տարիներ աճեցնելուց հետո, եկել է «քաղելու» ժամանակը։ Այլ կերպ ասած, ես չեմ զարմանա, որ առաջիկայում ձերբակալվի նաև հենց Լիսկան, բայց մինչև էդ, իրեն կկթեն ու կզրկեն գրեթե ողջ հարստությունից, իսկ հետո հրապարակայնորեն մատաղ կանեն՝ հանրության ուշադրությունը ակնկյալվող քաղաքական սրացումներից շեղելու ու ցրալու համար։
Ի վերջո, Լիսկան իրեն սպառել է, որպես ռեսուրս ու հիմա միահկ օգտավետ կիրառությունը, որ կարող են գտնել նրա համար՝ նր զոհաբերությունն է։