Երեկ պրն. Զուրաբյանը ելույթ էր ունենում Հ2-ով և մի մեջբերում արեց, թե ինչու է հակասահմանադրական ՀՀԿ-ի՝ վաղվա արտահերթ նիստին չմասնակցելը: Եվ այսպես՝ մեջբերեց (Սահմանադրության hոդված 70. «Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում») վերջում ասելով՝ անգամ եթե մեծամասնություն է ներկայացնում ինչ-որ մի ուժ, ապա անպայման պետք է մասնակցի, իսկ չմասնակցելու դեպքում որակեց հակասահմանադրական: Իմ կարծիքով վերլուծել նման հայտարարությունը անիմաստ է, նա ինքn իրեն հակասեց, և ինքն էլ չհասկացավ, թե ինչ է ասում, բայց կարևորը` ինքը իրենով հպարտանում էր: Սրան հետևեց ևս մի ցնցող հայտարարություն՝ փաստորեն մենք 90-ականներին վաուչերներից մեծ օգուտ ենք ստացել և ո՛չ տարավ, ո՛չ բերեց,ասաց՝ 35% շահ է ունեցել ժողովուրդը այդ վաուչերներից: Բայց չասաց՝ ինքը ո՞ւմ ի նկատի ունի ժողովուրդ ասելով՝ իրե՞նց, թե՞ իրենց հետ համագործակցող հանցագործններին, ովքեր խլեցին բոլորից այդ վաուչերները: Ամոթն էլ է լավ բան էլի, նման հայտարարություններ մի արեք գոնե:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել